Հանրագիտարան

Յոզեֆ Հայդն

Ֆրանց Յոզեֆ Հայդնը (գերմաներեն՝ Franz Joseph Haydn) ծնվել է 1732թ.-ի մարտ 31-ին: Եղել է ավստրիացի մեծ երգահան, «Վիեննայի դասական դպրոց»-ի ներկայացուցիչ, սիմֆոնիայի և լարային քառյակի երաժշտական ժանրերի հիմնադիրներից մեկը:

1761թ. արդեն ճանաչված Հայդնը, հրավիրվում է հունգարական հարուստ իշխան Էստերհազիի մոտ՝ երգչախումբ ղեկավարելու: Փոքրիկ Էյզենշտատ քաղաքում`   թագավորական պալատում, որպես խմբավար՝ Հայդնը 30 երկար տարի է անցկացնում:

 

Հայդնն արտահայտել է իր ժամանակաշրջանի զգացմունքներն ու մտքերը: Նրա երաժշտությունը տարբերվում է լավատեսությամբ, լուսավորությամբ և ոճի պարզությամբ: Հայդնը շատ աշխատասեր է եղել: Աշխատանքը Հայդնին գերագույն հաճույք է պատճառել: Նա կարող էր միաժամանակ լինել ուրախ և դրամատիկ, մտահոգ ու խաղաղ, լարված և անկաշկանդ:

 

Հայդնի գրած 104 (այլ տվյալներով՝ 108) սիմֆոնիայից հատկապես հայտնի են «Հրաժեշտի սիմֆոնիան» (No. 45, 1772), «Օքսֆորդյան սիմֆոնիան» (No. 92, 1789), «Ողբերգական սիմֆոնիան», 6 «Փարիզյան» (1785-1786թթ.) և 12 Լոնդոնյան (1791-1792թթ., 1794-1795թթ.) սիմֆոնիաները:

 

Ստեղծել է նաև 14 օրատորիա, որոնցից առավելապես հայտնի են «Աշխարհի արարումը» (գերմ.՝ Die Schöpfung, 1796-98թթ.) և «Տարվա եղանակները» (գերմ.՝ Die Jahreszeiten):

 

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: